Համաշխարհային բանկը մտադիր է 5 մլն դոլար հատկացնել Հայաստանին` թռչնագրիպի դեմ պայքարելու համար18 հունվարի 2006 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը մտադիր է 5 մլն դոլար հատկացնել Հայաստանին` թռչնագրիպի ներթափանցումը կանխելու նպատակով պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացման համար: Այդ մասին հայտարարել է Երեւանում ՀԲ ներկայացուցչության մամլո քարտուղար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, այս փուլում Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում վարկի տրամադրման ուղղությամբ եւ քննարկվում են առաջնահերթ միջոցառումները: Վարկի գումարի տրամադրման եւ ուղղվածության հետ կապված բոլոր հարցերը կհստակեցվեն մեկ ամսվա ընթացքում: Նախատեսվում է, որ վարկում կգրանցվի դրամաշնորհի գումարը: Նշենք, որ այդ նպատակով ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսության ծրագիրը (FAO) անցյալ տարի Հայաստանին էր տրամադրել շուրջ 35 հազար դոլար: Բացի այդ, Հայաստանում թռչնագրիպի հետ կապված իրավիճակին ծանոթանալու նպատակով, երեք օրվա ընթացքում երկիր կժամանեն FAO-ի երեք մասնագենտեր: Մասնագետները բացատրական աշխատանք կտանեն լաբորատոր հետազոտությունների միջոցով թռչնագրիպի վիրուսի հայտնաբերման ուղղությամբ: Ըստ FAO-ի աշխատակցի, տրամադրված գումարի շրջանակներում կկազմվեն չվող թռչունների միգրացիայի ժամանակցույցեր: FAO-ի ներկայացուցչությունում հավաստիացրեցին, որ այս պահի դրությամբ Հայաստանում թռչնագրիպով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |