Այսօր երեկոյան Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը![]() 29 մայիսի 2013 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ի երեկոյան եռօրյա այցով Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Այցի ընթացքում ԵԽԽՎ նախագահը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԵԽԽվ նախագահը կմասնակցի Երևանում կայանալիք ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի և Բյուրոյի նիստերին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |