Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին խաղի կազմը կվաճառվի![]() 30 մայիսի 2013 - 10:25 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը, որն առաջին անգամ խաղացել է Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ, կվաճառվի աճուրդում: Նախնական գինը կազմում է երկու հազար ֆունտ ստերլիգ: Ֆերգյուսոնի ղեկավարությամբ մանկունիացեիներն առաջին խաղն անցկացրել են 1986 թվականի նոյեմբերի 8-ին: Նրանք մրցել են «Օքսֆորդ Յունայթեդի» դեմ և պարտվել 0:2 հաշվով: Մանչեսթրյան ակումբի մեկնարկային կազմում հանդես են եկել հետևյալ ֆուտբոլիստները. Քրիս Թերներ, Մայք Դաքսբերի, Արթուր Օլբիստոն, Քեվին Մորան, Փոլ Մաքգրադ, Գրեմ Հոգգ, Քլեյտոն Բլեքմոր, Ռեմի Մոզես, Ֆրենկ Սթեփլտոն, Փիթեր Դեվենպորտ և Փիթեր Բարնս: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |