Ս.Օհանյան. Ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման մասին խոսելը դեռեւս վաղաժամ է

PanARMENIAN.Net - «2006 թվականը բարենպաստ պայմաններ է ստեղծում բանակցային գործընթացի վերսկսման եւ զարգացման համար, ինչը, հիմնականում, պայմանավորված է հակամարտության կողմ հանդիսացող պետությունների ներքաղաքական իրավիճակով: Կարծում եմ, որ խնդրի լուծման ուղղությամբ կձեռնարկվեն որոշակի քայլեր, սակայն ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման մասին խոսելը դեռեւս վաղաժամ է»: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Ընդ որում, նա ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության ոչ մի որոշում չպետք է կայացվի: «Մենք պետք է լինենք խնդրի կարգավորման գործընթացի անմիջական մասնակիցները, ոչ մի քայլ չի կարող կատարվել առանց մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»,-հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանը իր անհամաձայնությունն է հայտնել որոշ պնդումների վերաբերյալ, ըստ որոնց ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող կարգավորումը «իմիտացիա է»: «Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը հիմնված է խաղաղության գաղափարի եւ խնդիրը խաղաղ պայմաններում լուծելու վրա, ասում է այն մասին, որ դա իմիտացիա չէ»,-նշել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:



Անդրադառնալով ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խմբի (ԲՄԾԽ) ներկայացուցիչների Լեռնային Ղարաբաղ եւ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող մերձակա տարածքներ նախատեսվող այցելությանը` նախարարը նշելէ, որ ԲՄԾԽ-ն մտադիր է ուսումնասիրել առաջնային գծում տիրող իրավիճակը, մասնավորապես, ուսումնասիրել ղարաբաղյան հակամարտության գոտում հրամանատարական կետերի եւ կառավարման կետերի հնարավոր տեղակայման հարցը: Ըստ նախարարի, ղարաբաղյան կողմը կքննարկի Խմբի առաջարկները: Պատասխանելով հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորության եւ այդ քայլի հնարավոր հետեւանքների վերաբերյալ հարցին` Սեյրան Օհանյանը նկատեց.«Այս տարիների ընթացքում մենք կարողացանք պահպանել խաղաղությունը առանց երրորդ ուժի մասնակցության եւ ուժերի ստեծված բալանսի շնորհիվ: Մենք չպետք է մտավախություններ ունենանք խաղաղապահ ուժերի հարցում, քանի որ հենց անվանումը` «խաղաղարար ուժեր» ասում է այն մասին, որ նրանք կշարունակեն ջանքերն, ուղղված խաղաղության պահպանմանը առաջնային գծում»: Ըստ նախարարի, այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամենահուսալի խաղաղապահ ուժերը ԼՂՀ Պաշտպանության բանակն է, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---