Արքայազն Չարլզն այսօր ծանոթացավ Հայ եկեղեցու հոգևոր և մշակութային արժեքներին![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Տաճարում արքայազնին ողջունեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն արքայազնին ներկայացրեց Հայոց եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և կարևոր դերակատարությունը ազգային ինքնության պահպանման, անկախ պետականության վերականգնման գործում: Նորին Սրբությունը նաև անդրադարձավ միջեկեղեցական հարաբերություններին` մասնավորապես ներկայացնելով Հայ և Անգլիական եկեղեցիների միջև առկա համագործակցությունը: Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսը և արքայազն Չարլզն այցելեցին Մայր Տաճարի ավանդատուն-թանգարան, ուր Ուելսի արքայազնը ծանոթացավ Հայ եկեղեցու կողմից պահպանվող հոգևոր և մշակութային արժեքներին: Վեհափառ Հայրապետը և Ուելսի արքայազնը միասին շրջեցին նաև Մայր Աթոռի տարածքում, այցելեցին Սբ. Վարդան և Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարան: Շրջայցի ընթացքում արքայազնին ներկայացվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը: Ուելսի արքայազն Չարլզը եղավ նաև «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր ի պատիվ արքայազնի տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանները, Արմեն Սարգսյանը, տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանները: Հայաստան այցի ընթացքում արքայազն Չարլզն եղավ նաև մի շարք սրբավայրերում` Խոր Վիրապի վանքում, Ս. Գեղարդավանքում և Ս. Հռիփսիմե վանքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |