Է.Մամեդյարովը բնութագրել է լոնդոնյան բանակցությունները որպես «ինտենսիվ եւ հագեցած»

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների լոնդոնյան բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ «ինտենսիվ են եւ հագեցած»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Թաիր Թաղիզադեի խոսքերով, հունվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեւել են մինչեւ ուշ գիշեր եւ շարունակվում են այսօր, հունվարի 19-ին, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնեց Լոնդոն, որտեղ հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նույն օրը միջնորդները հանդիպել են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ: Բացի այդ, տեղի է ունեցել միջնորդների եւ երկու երկրների արտգործնախարարների համատեղ հանդիպումը: Այսօր տեղի կունենա Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---