Գերմանիայի դեսպանը կարևորում է բնապահպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը![]() 30 մայիսի 2013 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելիին: Նախարարը ողջունելով դեսպանին նշել է, որ կարևորում է բնապահպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա փետրվարի 26-28-ը նախարարի Գերմանիա կատարած այցի արդյունքներին: Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և խոսել «Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համատեղ հռչակագրի շրջանակներում կատարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել Գերմանական վերակառուցման բանկի (KfW), Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (GIZ), գերմանական Բնության պահպանության և կենսաբազմազանության միություն (NABU) կազմակերպությունների և միջազգային WWF-ի հետ ակտիվ համագործակցությանը: Դեսպանը իր հեթին նույնպես բարձր է գնահատել Հայաստանի հետ բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը:Մորելիի խնդրանքով նախարար Հարությունյանը ներկայացրել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ապահով չեզոքացման ծրագրի ընթացքի մասին: Նախարարի տեղեկացմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: «Ներկայումս քննարկվում են թունաքիմիկատների ոչնչացման 2 տարբերակ՝ ոչնչացումն իրականացնել Հայաստանում կամ թունաքիմիկատները Հայաստանից արտահանելով՝ թունաքիմիկատների ոչնչացումն իրականացնող համապատասխան հզորություններ ունեցող երկրում»-նշել է Արամ Հարությունյանը: Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին հրավիրել է համատեղ այց կազմակերպել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկը, ինչը շնորհակալությամբ է ընդունվել դեսպանի կողմից: Կողմերը պայմանավորվել են նաև ակտիվ հանդիպումների միջոցով ավելի ակտիվացնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |