Այսօրվա դրությամբ հայ մասնագետները չեն կարող ախտորոշել H5N1 վիրուսի առկայությունը մարդու մոտ19 հունվարի 2006 - 17:54 AMT PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ հայ մասնագետները չեն կարող ախտորոշել H5N1 վիրուսի առկայությունը մարդու մոտ: Մենք կարող ենք ախտորոշել, կենսաբանորեն որոշել վիրուսի առկայությունը թռչունների մոտ: Սակայն, խնդրի մասշտաբայնության եւ գլոբալացման այժմյան պայմաններում դա բավարար չէ»,-հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդական Անուշավան Աղաջանյանը` նշելով, որ կառավարությունը մտադիր է 4-5 մլն դոլար խնդրել Համաշխարհային բանկից` թռչնագրիպի ներթափանցումը երկիր կանխելու համար: Նրա խոսքերով, Վրաստանը այդ նպատակով խնդրել է 15 մլն դոլար: Նա նաեւ նշել է, որ պատրաստվել է ծրագիր, որտեղ նշված են այն խնդիրները, որոնց առնչվել են հայ մասնագետները, մասնավորապես, սարքավորումների, համապատասխան պաշտպանիչ հագուստի պակասը, մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը: «Եվ ամենկարեւորը` մեզ հարկավոր են H5N1 վիրուսի առկայությունը հաստատող սարքավորումներ»,-հայտարարել է նախարարի խորհրդականը, հաղորդոմ է «Կավկազ-Պրեսը»:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |