Վ.Օսկանյանն ու Դ.Ալեքսանդրը քննարկել են հայ-բրիտանական համագործակցության զարգացման հարցերը20 հունվարի 2006 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Լոնդոնում շարունակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հունվարի 18-ին Վարդան Օսկանյանը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Դուգլաս Ալեքսանդրի հետ: Կողմերն անդրադարձել են Լոնդոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ ընթացող բանակցություններին, ինչպես նաեւ քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր տիրող իրավիճակը: Երկկողմ հարաբերությունների համատեքստում հատուկ քննարկման առարկա է դարձել Եվրոպական Միության Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում կոնկրետ ոլորտներում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության խթանման, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերում բրիտանական մասնակցության ավելացման հարցերը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |