Հայաստանն ու Ավստրիան ակտիվացնում են միջխորհրդարանական կապերը20 հունվարի 2006 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահ Սիսի Ռոտ Հալվաքսի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ավստրիական միջխորհրդարանական կապերին, միջպետական եւ բազմակողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել միջխորհրդարանական կապերը եւ քաղաքական երկխոսությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Երկու երկրների խորհրդարանների նախագահներն անդրադարձան Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցությանը եւ Ավստրիայի, որպես Եվրոպայի Միությունում նախագահող երկրի դերակատարությանն այս ուղղությամբ: Կարեւորվեց խորհրդարանների դերի հետագա ընդլայնումը Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության համատեքստում: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ երկու խորհրդարանների հովանու ներքո եվրոպական ինտեգրացիայի հետագա ռազմավարությունների վերաբերյալ Երեւանում խորհրդարանական համաժողով անցկացնելու հնարավորությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |