ԵԽԽՎ նախագահը կոչ արեց ակտիվացնել ԼՂ հակամարտության շուրջ երկխոսությունը![]() 31 մայիսի 2013 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը կարևոր դեր է կատարում տարածաշրջանում: Երևանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Նա նշեց, որ մինչ Հայաստան ժամանելը եղել է նաև Վրաստանում և Ադրբեջանում: «Այս երեք երկրները մեր աջակցության կարիքն ունեն, մենք էլ ձեր քաղաքական աջակցության կարիքն ունենք: Այս երկրները զգալի առաջընթաց են ապրել, սակայան դեռ շատ անելիքներ կան, մենք որևէ մեկին չենք ցանկանում լավ կամ վատ անվանել: Մենք պետք է ամենուր ժողովրդավարություն հաստատենք, որտեղ կգերակայեն մարդկանց իրավունքները»,- ասաց ԵԽԽՎ նախագահը և կարևորեց նաև սառեցված հակամարտություննների լուծման հարցը: Նա նկատեց, որ Հայաստանը, ստանձնելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, մեծ հնարավորություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: «Մենք կոչ ենք անում ակտիվացնել երկխոսությունը: Պետք է հասնենք քաղաքական հաշտության, հուսով ենք` բաց չենք թողնի բացառիկ հնարավորւթյունը, որ ունենք այժմ: Մենք ձեզանից մեծ ակնկալիքներ ունենք»,- ասաց Ժան-Կլոդ Մինյոնը: Հիշեցնենք, որ Հայաստանը մայիսի 16-ին վեց ամսով ստանձնց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը: Մեր երկիրը վեց ամիս անց նախագահությունը կփոխանցի Ադրբեջանին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |