ՖԻՖԱ-ն ռասիզմի և խտրականության դեմ նոր բանաձև է ընդունել![]() 31 մայիսի 2013 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն գրեթե միաձայն նոր բանաձև է ընդունել ռասիզմի և խտրականության դեմ: Կողմ է քվեարկել անդամների 99 տոկոսը: «Այս տարի մենք մի շարք զազրելի միջադեպերի ականատես եղանք, որոնք ստվերում են ֆուտբոլային հանրությունը: Ես խոսում եմ ատելության՝ ռասիզմի, խտրականության, անհանդուրժողականության մասին: Դա ինքնաքայքայիչ և անբարոյական ուժ է»,-ասել է ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատերը: Ռասիզմի դրսևորման համար ֆուտբոլիստները կորակազրկվեն առնվազն 5 խաղով, իսկ թիմերի դեպքում կգործի երկփուլ մոտեցում: Առաջին կամ աննշան խախտման դեպքում, ակումբին զգուշացում կարվի, տուգանք կնշանակվի կամ խաղը կանցնի դատարկ տրիբունաներով: Երկրորդ անգամ կամ լուրջ խախտման դեպքում միավորներ կհանվեն կամ թիմը կհեռացվի մրցումներից, հայտնում է «Ռ-սպորտը»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |