ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը![]() 31 մայիսի 2013 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Սենատորները միաձայն քվեարկել են թիվ 151 բանաձևի օգտին, որը ներկայացրել է սենատոր Մյուրեյը: Բանաձևում ասվում է, որ ԼՂՀ-ն զարգանում է որպես ազատ ու ժողովրդավարական պետություն: Սենատոր Մյուրեյը նաև պատմական տեղեկանք է ներկայացրել Արցախի մասին, որտեղ ասվում է, որ 1921թ. Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին: 1988թ. փետրվարի 20-ին ժողովուրդը անկախության համար պայքար ծավալեց, որն ավարտվեց ինքնիշխան Արցախի հռչակմամբ: Լուիզիանայի նահանգի Սենատը որոշեց ներկայացնել բանաձևն ԱՄՆ Կոնգրեսին և Սպիտակ տանը: «Մենք կոչ ենք անում նախագահին և Կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունն ու համակողմանի աջակցություն ցուցաբերել նրա զարգացմանն ու անվտանգության ապահովմանը»,-ասվում է փաստաթղթում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |