Գյումրու քաղաքապետն ընդունել է Լեհաստանի Բելաստոկ քաղաքի պատվիրակությանը![]() 31 մայիսի 2013 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Լեհաստանի Բելաստոկ քաղաքի պատվիրակությանը, որը գլխավորում էր քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկուն: Սամվել Բալասանյանի հրավերով Գյումրի ժամանած հյուրերին նախ ներկայացվեց քաղաքի պատմությունն ու մշակույթը, ապա կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ շեշտադրումներ կատարելով մշակույթի և սպորտի ոլորտների վրա: Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված է այցելություններ Գյումրու և Շիրակի մարզի մի շարք մշակույթային և սպորտային օջախներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |