Հայաստանի արտգործնախարարը հունիսի 3-ին կմեկնի ԱՄՆ![]() 1 հունիսի 2013 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Միացյալ Նահանգներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում և ելույթը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում: Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |