Բակո Սահակյան. Սյունիքի մարզն ունի արդյունաբերության զարգացման մեծ փորձ և ներուժ![]() 1 հունիսի 2013 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ: Բակո Սահակյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ծանոթացել ժաշխատանքներին: Երկրի ղեկավարը Կապանում ծաղիկներ է դրել Գարեգին Նժդեհի հուշարձանին: Բակո Սահակյանն այցելել է տեղի կաթի և մսի վերամշակման գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին: Նա նշել է, որ Սյունիքի մարզն ունի արդյունաբերության զարգացման մեծ փորձ և ներուժ, որոնց ուսումնասիրությունն ու կիրառումը դրական ազդեցություն կունենա նաև Արցախի արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացման վրա: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Տաթևի վանական համալիր: Նրան ուղեկցել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ԼՂՀ պաշտոնյաներ, Սյունիքի մարզի տարբեր կառույցների ղեկավարներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |