Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա օգոստոսի 24-ին![]() 3 հունիսի 2013 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ամենայն հավանականության, ռինգ կվերադառնա օգոստոսի 24-ին Գերմանիայում: Նրա մրցակիցը դեռ հայտնի չէ, հաղորդում է BoxingScene-ը. Իր վերջին մենամարտում Աբրահամը հանդիպել է Ռոբերտ Շտիգլիցին, որին զիջել է 4-րդ ռաունդում: Մինչ այդ բռնցքամարտիկները հանդիպել էին ևս մեկ անգամ, այն ժամանակ էլ տեխնիկական նոկաուտով հաղթել էր հայազգի բռնցքամարտիկը: Իսկ նրանց 3-րդ մենամարտը դեռ չի նախատեսվում անցկացնել: Բանն այն է, որ Շտիգլիցը պատրաստվում է 4 տարվա պայմանագիր ստորագրել Sat1 հեռուստաալիքի հետ, որը ARD-ի մրցակիցն է, իսկ այդ ալիքի հետ համագործակցում է Աբրահամը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |