Թուրքիայի 67 քաղաքներում մոլեգնում են հակակառավարական ցույցերը![]() 3 հունիսի 2013 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի լույս 3-ի գիշերը Թուրքիայի 67 քաղաքներում հակակառավարական ցույցեր են սկսվել: Ցուցարարների դաժան բախումները ոստիկանության հետ տեղի են ունեցել Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում, որտեղ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Էրդողանի նստավայրի մոտ՝ պահանջելով նրա անհապաղ հրաժարականը: Գեզի զբոսայգու ոչնչացման դեմ սկսված բողոքի ակցիաները Ստամբուլի կենտրոնում վերաճեցին հակակառավարական ցույցերի, որոնք չեն դադարում արդեն 4 օր: Ոչ արցունքաբեր գազը, ոչ ջրցան մեքենաները չեն կանգնեցնում բողոքավորներին, որոնք դժգոհ են Էրդողանի կուսակցությունից, որն, ըստ նրանց, փորձում է իսլամականացնել երկիրը, հայտնում է euronews-ը: «Դա այլևս Թաքսիմ հրապարակը չէ, և ոչ էլ Գեզի զբոսայգին: Դա Թահրիրն է, Կարմիր հրապարակը, հեղափոխության հրապարակը»,-ասում են ցուցարարները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |