SIPRI. Միջուկային բոլոր 5 տերությունները նոր միջուկային սպառազինություն են մշակում

SIPRI. Միջուկային բոլոր 5 տերությունները նոր միջուկային սպառազինություն են մշակում

PanARMENIAN.Net - Ըստ Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի ինստիտուտի (SIPRI), միջուկային բոլոր 5 տերությունները՝ Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, նոր միջուկային սպառազինություն են մշակում, գրում է The Guardian-ը: Տպավորություն է առաջանում, որ այդ պետությունները վճռական են պահպանելու միջուկային արսենալներն անորոշ ժամանակով, ասվում է SIPRI տարեկան ամփոփագրում:

2013թ. տվյալներով 8 պետությունների՝ 5 «պաշտոնական» և Հնդկաստանի, Պակիստանի ու Իսրայելի, համախառն միջուկային արսենակը հավասար է օպերատիվ միջուկային զենքի 4400 միավորի, ասվում է հոդվածում: Մարտագլխիկների ընդհանուր թիվը հասնում է 17 265-ի:

Աճում են նաև ոչ միջուկային զենքի վաճառքի ծավալները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---