Ռուսաստանի ՊՆ ղեկավար. Հայաստանում նախատեսվում է 102-րդ ռազմակայանի տեսչական այց23 հունվարի 2006 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Սերգեյ Իվանովը մտադիր է անձամբ վերահսկել Վրաստանից ռուսական ռազմատեխնիկան ընդունելու Հայաստանի պատրաստվածությունը: Այդ մասին հունվարի 23-ին նա զեկուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հաղորդել են Կրեմլի մամլո ծառայությունում, Իվանովը տեղեկացրել է նախագահին Ադրբեջան եւ Հայաստան կատարելիք առաջիկա այցերի մասին: Այցերի ընթացքում Իվանովը նախատեսում է «հանդիպել այդ երկրների իր գործընկերների եւ քաղաքական ղեկավարության հետ»: «Խոսք է գնալու ռազմատեխնիկական համագործակցության մասին, Անդրկովկասում եւ Կասպից տարածաշրջանում անվտանգության առումով ստեղծված իրավիճակի մասին»,-նշել է նախարարը: Նա նաեւ մտադիր է այցելել Ադրբեջանի «Դարյալ» ռադիոլոկացիոն կայանը: «Հայաստանում տեսչական այց կկատարվի 102-րդ ռազմակայան,-զեկուցել է Իվանովը:-Այդ թվում, ուզում ենք ստուգել Վրաստանից դուրս բերվող ռազմատեխնիկայի եւ սպառազինության համար շինությունների պատրաստության մակարդակը»: Նա պարզաբանել է նաեւ, որ անհրաժեշտ է նախապես համոզվել, որ շինությունները պատրաստ են, որպեսզի խնդիրներ չառաջանան «այն պահին, երբ կսկսվի ռուսական ռազմակայանների դուրս բերումը Վրաստանից, առաջին հերթին Ախալքալաքից, եւ տեխնիկան կվերատեղակայվի Գյումրիյում», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |