ԿԲ. 7,2-տոկոսանոց տնտեսական աճը 2012թ. դրական անդրադարձավ Հայաստանի ֆինանսական կայունության վրա![]() 3 հունիսի 2013 - 16:26 AMT PanARMENIAN.Net - 7,2-տոկոսանոց տնտեսական աճը 2012թ., ինչպես նաև թիրախային սահմանը չգերազանցած գնաճը (4±1,5%), դրական անդրադարձան Հայաստանի ֆինանսական կայունության վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության ու զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով 2012թ. ֆինանսական կայունության մասին զեկույցը»: Ըստ նրա, դա առաջին հերթին թույլ կտա ֆինանսական կազմակերպություններին առավել արդյունավետ աշխատել նման կայուն իրավիճակում ու ռիսկերի կառավարման համապատասխան համակարգ ձևավորել: Ֆինանսական կայունության արդյունքում, ըստ Գրիգորյանի, «չաշխատող վարկերը» ֆինկազմակերպություններում լավ դինամիկա ունեցան, լինելով 3-4 տոկոսի միջակայքում, իսկ կախված սեզոնից՝ 5 տոկոսի սահմանում: «2012թ. ավարտին «չաշխատող վարկերը» ընդհանուր վարկային պորտֆելում կազմել են 3,5 տոկոս, ինչը ընդամենը 0,1 տոկոսվ է ավելի 2011թ. ցուցանիշից»,-ասել է նա: Փորձագետը հավելել է, որ այս ցուցանիշը Հայաստանում միջինցի ցածր է 10 տոկոսով, եթե համեմատելու լինենքն զարգացած երկրների հետ: Անդրադառնալով արտաքին միջավայրի ազդեցությանը Հայաստանի ֆինանսական կայունության վրա՝ Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ երկրի տնտեսությունն, անկասկած, կախված է եվրոյի գոտու տուրբուլենտային վիճակից, որը մինչ օրս չի կարողանում հաղթահարել պարտքային ճգնաժամը: Փորձագետը նաև ուշադրությունը հրավիրել է այն փոփոխությունների վրա, որ կատարվում են ապրանքահումքային բորսաներում: «Մենք մեծ ռսիկերի ազդեցության տակ ենք, քանի որ արտահանող երկիր ենք»,-ասել նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |