Բռնցքամարտի ԵԱ. Արա Պուլուզյանը զիջել է Դմիտրի Գալագոտին և դուրս մնացել պայքարից

Բռնցքամարտի ԵԱ. Արա Պուլուզյանը զիջել է Դմիտրի Գալագոտին և դուրս մնացել պայքարից

PanARMENIAN.Net - Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Արա Պուլուզյանը դուրս է մնացել հետագա պայքարից: Իր երկրորդ մենամարտում նա 0:3 հաշվով զիջել է Դմիտրի Գալագոտին (Մոլդովա): Մինչ այդ նա նույն հաշվով հաղթել էր Ռուստամ Աձինբաևին (Բելառուս):

Առաջնությունում շարունակում է հանդես գալ Արման Հովնիկյանը (75կգ), որը 3:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Էլնուր Սուլեյմանովին:

Այսօր ռինգ դուրս կգա Նարեկ Աբգարյանը (52 կգ), նրա մրցակիցը կլինի Մայքլ Քոնլանն Իռլանդիայից: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Հովհաննես Դանիելյանը (49կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովը (60 կգ) և Արմեն Սիմոնյանը (+91 կգ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---