Նորայր Ասլանյան. Առաջիկա երկու խաղերում Հայաստանի ընտրանին կարող է 6 միավոր վաստակել

Նորայր Ասլանյան. Առաջիկա երկու խաղերում Հայաստանի ընտրանին կարող է 6 միավոր վաստակել

PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, ով առաջին անգամ է Երևանում, Հայաստան-Մալթա խաղից առաջ հանդիպեց լրագրողներին և ասաց, որ տպավորված է ոչ միայն ընդունելությունից, այլև ֆուտբոլային դաշտերի որակից:

«Հուսամ՝ առաջիկա հանդիպումները մեզ համար լավ կդասավորվեն, բոլորը, ինչպես և մենք, համոզված են, որ Մալթային պետք է հաղթենք: Չնայած ֆուտբոլը անկանխատեսելի է, բայց մենք Մալթայից ուժեղ ենք և իրավունք չունենք պարտվելու»,-ասաց նա: Մալթայի հետ խաղից հետո հայ ֆուտբոլիստները հանդիպելու են Դանիային և ըստ Ասլանյանի՝վերջինիս էլ կարող են հաղթել և 6 միավոր վաստակել:

«Հավաքականի տղաների հետ շփվել եմ և ընկերացել եմ նրանց հետ: Թիմում լավ մթնոլորտ է տիրում»,-ընդգծեց նա:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայստան-Մալթա հնադիպումը կկայանա հունիսի 7-ին, իսկ հունիսի 11-ին հայ ֆուտբոլիստները ուժերը կչափեն Դանիայի ընտրանու հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---