Բռնցքամարտի ԵԱ. Արամ Ավագյանը քառորդ եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Սամիր Մամմադովին

Բռնցքամարտի ԵԱ. Արամ Ավագյանը քառորդ եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Սամիր Մամմադովին

PanARMENIAN.Net - Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Արամ Ավագյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում մինչև 56 կգ քաշային բռնցքամարտիկը 2:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սամիր Մամմադովին:

Ավագյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Հաղթել են նաև Ռուսաստանի ներկայացուցիչներ Դավիթ Հայրապետյանը (49 կգ) և Արմեն Զաքարյանը (64 կգ): Հայրապետյանը ուժեղ է եղել իտալացի Մանուել Կապպայից, իսկ Զաքարյանը՝ անգլիացի Սամուել Մաքսվելից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---