Վ.Օսկանյան. Հայաստանը շահագրգռված է Իրանում կայունության պահպանման հարցում25 հունվարի 2006 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Մենք, իհարկե, մտահոգությամբ ենք հետեւում իրավիճակի զարգացմանն Իրանում: Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք էներգետիկայի, տնտեսության ոլորտում, կառուցվում է Իրան-Հայաստան գազատարը, որը մեծ նշանակություն ունի մեր էներգետիկ անվտանգութան ապահովման համար, Իրանում կա մեծաթիվ հայ համայնք»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր Երեւանում ԵԱՀԿ Գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի հետ համատեղ մամլո ասուլիսում` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանը գնահատում ճգնաժամը, որն առկա է միջազգային հանրության եւ Իրանի միջեւ: «Բնական է, որ մենք շահագրգռված ենք Իրանում կայունության պահպանման հարցում»,-նշել է Հայաստանի ԱԳ նախարարը եւ հույս հայտնել, որ «իրավիճակն Իրանի շուրջ կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով, եւ իրանական «դոսյեն» չի հայտնվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում, ինչպես նաեւ, որ Իրանը եւ միջազգային հանրությունը համաձայնության կգան դիվանագիտական ճանապարհով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |