Սիրիական հակամարտության լուծման վերաբերյալ համաժողովը հնարավոր է կայանա հուլիսին![]() 6 հունիսի 2013 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Սիրիական հակամարտության լուծման վերաբերյալ համաժողովը հնարավոր է կայանա այս տարվա հուլիսին: Այս մասին հայտնել է Արաբական պետությունների լիգայի և ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին, հաղորդում է Reuters-ը:Ըստ Բրահիմիի՝ սիրիական հակամարտության կողմերը դեռ բավականաչափ պատրաստ չեն համաժողովին մասնակցելու համար: Լահդար Բրահիմիի այս հայտարարությունը հետևեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նախապատրաստական բանակցությունների առաջին էտապի ավարտին, որոնց ընթացքում երկու երկրները չէին կարողացել համաձայնության գալ համաժողովին Իրանի մասնակցության շուրջ: ԱՊԼ հատուկ բանագնացը կնախագահի նաև երկրորդ շրջանը, որը կլինի 2013թ.-ի հուլիսի 25-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |