Կարկուտի հետևանքով տուժած արմավիրցի 1600 ընտանիքներ սոցիալական օգնություն կստանան![]() 6 հունիսի 2013 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով տուժած 1600 ընտանիքների կհատկացվի միանվագ դրամական օգնություն` 50 000 դրամի չափով: Ինչպես այսօր ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստում, օգնություն ստացող ընտանիքների ցուցակները կփակցվեն գյուղապետարանների շենքին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընթացիկ տարվա ինն ամսում կհատկացվի 80 մլն դրամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |