Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Իվանովը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը26 հունվարի 2006 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր` գոհունակություն հայտնելով այդ ոլորտում փոխգործակցության մակարդակի եւ որակի առումով: Սերգեյ Իվանովը տեղեկացրել է, որ իր ծրագրում հատուկ ներառվել է տեսչական այցը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայան: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը: Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է հակամարտության կարգավորման հեռանկարներն, ինչպես նաեւ անդրադարձել է Փարիզում նախատեսվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |