Բռնցքամարտի ԵԱ. Արամ Ավագյանը կիսաեզրափակչում կհանդիպի ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ![]() 6 հունիսի 2013 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակչում, որն անցնում է Մինսկում, Արամ Ավագյանը (56 կգ) կհանդիպի ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ: Առաջնությունում բռնցքամարտիկը 2 մենամարտ է անցկացրել և հաղթել է անգլիացի Գամալ Յաֆալին ու ադրբեջանցի Սամիր Մամմադովին: Ավագյանն ապահավել է առնվազն բրոնզե մեդալ: Ռուսաստանի հավաքականի կազմում կիսաեզրափակիչ են դուրս եկել 3 հայ բռնցքամարտիկներ՝ Դավիթ Հայրապետյանը (49 կգ), Հովիկ Հովհաննիսյանը (52 կգ) և Արման Զաքարյանը (64 կգ): Արտյոմ Հարությունյանը (Գերմանիա) և Վազգեն Սաֆարյանցը (Բելառուս) նույնպես հանդես կգան կիսաեզրափակչում, որը տեղի կունենա հունիսի 7-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |