Հայաստան-Իսլանդիա. Առաջին կեսից հետո հյուրերը հաղթում են 1:0 հաշվով![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Իսլանդիայի հետ խաղով մեկնարկեց 2015 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարում: «Հրազդան» ստադիոնում առաջին խաղակեսից հետո 1:0 հաշվով հաղթում են հյուրերը: Առաջին 10 րոպեների ընթացքում թիմերը շատ զգույշ էին գործում և ուսումնասիրում էին մրցակցի խաղը: Հաշիվը առաջինը բացելուն մոտ էին իսլանդացիները, 12-րդ րոպեին նրանց կազմակերպած գրոհներից մեկի ժամանակ Էմիլ Ատլասոնի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Այնուհետև կարող էր աչքի ընկնել Առնոռ Տռաուստասոնը: Ռաֆայել Նազարյանի սաները ևս գրոհներ էին կազմակերպում, բայց մրցակցի տուգանային հրապարակում չէին կարողանում եզրափակել այն: Ամենավտանգավորը գործեց Սարգիս Բալոյանը, նա փորձեց դարպասապահի վրայով գնդակը դարպասն ուղարկել, սակայն այն բարձր ընթացավ: Առաջին կեսի վերջնամասն ընթացավ անհետաքրքիր պայքարում, երկու թիմերն էլ երկուստեք սխալներ էին թույլ տալիս: Սակայն հայերին հաջողվեց մի փոքր ակտիվանալ, ու թիմի ավագ Կարեն Մուրադյանի հեռահար գեղեցիկ հարվածից հետո Ռունառ Ռունառսոնը կարողացավ փրկել իր թիմին: Մի քանի րոպե անց հաջողությունն արդեն իսլանդացիների կողմն էր, հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ատլասոնը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |