Էմիլ Ատլասոնի դուբլի շնորհիվ Իսլանդիայի Մ-21 տ. ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Հայաստանին![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - 2015 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական Հայաստան-Իսլանդիա հանդիպման առաջին կեսում Էմիլ Ատլասոնի գոլի շնորհիվ առջևում էին հյուրերը: «Հրազդան» մարզադաշտում ընթացող երկրորդ խաղակեսում էլ թիմերը խաղում էին նույն մարտավարությամբ՝ հիմնականում պայքարելով դաշտի կենտրոնում: Հայաստանի ընտրանին փորձում էր ամեն կերպ հավասարեցնել հաշիվը: Մրցակցի տուգանայինում հայ ֆուտբոլիստները ազատ գործելու հնարավորություն շատ քիչ էին ստանում, այդ պատճառով էլ փորձում էին հեռահար հարվածներով գրավել մրցակցի դարպասը: 68-րդ րոպեին Ռաֆայել Նազարյանի սաներին վերջապես հաջողվեց պատասխան գնդակը խփել: Փոխարինման մտած Աշոտ Սարդարյանը Աղվան Պապիկյանի փոխանցումից հետո գրավեց Ռունառ Ռունառսոնի դարպասը՝ 1:1: Բայց խաղի վերջնամասում իսլանդացիներին հաջողվեց խփել հաղթական գնդակը, 90-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Էմիլ Ատլասոնը`2:1: Հայաստանի հավաքականը 10-րդ ընտրական խմբի առաջին խաղում չկարողացավ միավոր վաստակել, իսկ Իսլանդիան արդեն ունի 6 միավոր, այն մեկ խաղ ավել է անցկացրել և առավելության է հասել Բելառուսի նկատմամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |