ԵՄ-ն ուժերի ներածին չափով պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը26 հունվարի 2006 - 17:22 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը այն հարցն է, որը հակամարտության կողմերը պետք է քննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Եթե կնքվի որեւիցե համաձայնագիր, ապա Եվրամիությունը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել, մասնավորապես, խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հարցում», -այսօր Բաքվում հայտարարել է տարածաշրջանում իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նա ընդգծել է, որ կողմերն իրենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ պետք է լուծեն այդ հիմնախնդիրը: «Չնայած այն բանին, որ պահպանվում է լավատեսությունը, եւ համանախագահները մեծ աշխատանք են կատարում, դեռեւս շատ բան կա անելու»,-նշել է Տալվիտիեն: Նա նաեւ հայտնել է, որ Բաքու այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հարցերը, մասնավորապես, արծարծել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում գործողությունների ծրագրի թեման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |