Անդրեյ Եպիֆանցև. Իսկ եթե Բարաք Օբամա՞ն այցելի Ղարաբաղ, Բաքուն նրան էլ «անցանկալի անձ» կհայտարարի![]() 7 հունիսի 2013 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Նման քաղաքականությունը երբեք արդյունավետ չի եղել, հայտարարել է քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը՝ մեկնաբանելով ռուսական «Պրավդա.ռու» պորտալին տեղեկատվությունն այն մասին, որ հայտնի երգչուհի Մոնսերատ Կաբալիեն «անցանկալի անձ» հայտարարվեց Ադրբեջանում՝ ԼՂՀ այցելելու պատճառով: «Դա ստանդարտ մարտավարություն է, որն օգտագործում են որոշ երկրներ, որտեղ վիճահարույց տարածքներ կան: Կարելի է հիշել Վրաստանը, որը գործնականում նույն քաղաքականությունն է վարում: Այդ մարտավարությունը երեք նպատակ ունի. առաջինը՝ սահմանափակել այդ երկրների միջազգային շփումները, երկրորդը՝ ներքին մի շրջափակում ստեղծել, երրորդը՝ համոզել իր իսկ քաղաքացիներին, որ իշխանությունները պայքարում են այդ տարածքների համար»,-ասել է նա: Եպիֆանցևը նշել է, որ այդ քաղաքականությունը երբեք արդյունավետ չի եղել: «Լավ, ասենք թույլ չտվեցին Կաբալիեին այցելել: Իսկ եթե վաղը Օբամա՞ն այցելի Լեռնային Ղարաբաղ, Բաքուն նրան էլ «անցանկալի անձ» կհայտարարի: Այդ մարտավարությունը միշտ այդ երկրի դեմ է տրամադրում փոքր երկրների բնակչությանը: Տեսեք, թե ինչպե՞ս են հարավային օսերը վերաբերվում Վրաստանին, որը նրանց երկար ժամանակ շրջափակման մեջ էր պահում: Դա միայն անհնար է դարձնում նրանց համատեղ կյանքը»,-ասել է Եպիֆանցևը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |