Ս.Սարգսյան. Գազի գինը ոչ մի ընդհանրություն չունի ռուսական ռազմակայանի հետ

PanARMENIAN.Net - «Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ ռազմական համագործակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ զարգանում է դինամիկ տեմպերով»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այսօր Երեւանում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ համատեղ մամլո ասուլիսում: Մեկնաբանելով այն հարցը, թե հնարավոր է արդյոք, որ Հայաստանը Ռուսաստանից վարձակալման վարձ պահանջի 102-րդ ռազմակայանի տեղակայման համար Ռուսաստանի կողմից գազի սակագների բարձրացման կապակցությամբ` Ս.Սարգսյանը նշել է, որ «այդպիսի հարց, բնականաբար, չի բարձրացվել»: «Հարկավոր չէ շտապ եզրակցություններ անել, քանի որ բանակցությունները դեռեւս շարունակվում են, եւ գազի գինը ոչ մի ընդհանուր բան չունի ռուսական ռազմակայանի հետ»,-հայատարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը եւ հավելել, որ «ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում հանրապետության անվտանգության երաշխիքն է»: «Կարող եմ հավաստիացնել, որ մենք ավելի շատ շահում ենք այդ ռազմակայանի առկայությունից, քան կորցնում»,-նշել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
---