Բողոքի նոտաներն ու ԶԼՄ-ների հիստերիան չեն խանգարի Լեռնային Ղարաբաղի և Եվրոպայի մշակութային վերնախավի շփումներին![]() 8 հունիսի 2013 - 11:17 AMT PanARMENIAN.Net - «Առաջին անգամը չէ, որ պաշտոնական Բաքուն փորձում է խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հասարակական, հումանիտար ու մշակութային շփումներին՝ մեկուսացնելով նրան արտաքին աշխարհից: Սակայն ամեն անգամ դա ավելի վատ է նրան հաջողվում: Հանրահայտ օպերային երգչուհի, ՄԱԿ բարի կամքի դեսպան Մոնսերատ Կաբալիեի այցը Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ, Շուշի ու Գանձասար ավելորդ անգամ հաստատում է դա: Սակայն, կարծում եմ, ոչ բողոքի նոտաները, ոչ էլ ԶԼՄ-ների հիստերիկ հրապարակումները չեն խանգարի Լեռնային Ղարաբաղի շփումների ընդլայնմանը ժամանակակից Եվրոպայի մշակութային վերնախավի հետ»,-հայտարարել է PanARMENIAN.Net ին Սևծովյան և Կասպից ավազանի տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: Նա նշել է, որ գաղտնիք չէ, որ եվրոպական երկրներում ընդհանուր առմամբ թույլ են պատկերացնում, թե որտեղ է գտնվում Կովկասը, ինչ ժողովրդներ են այն բնակեցնում: «Հակամարտությունների պատճառներն երբեմն շատ յուրահատուկ մեկնաբանություն են ստանում: Անկասկած, Մոնսերատ Կաբալիեի այցն Արցախ կնպաստի Լեռնային Ղարաբաղի և քրիստոնեական հայ մշակույթի հետագա հանրահռչակմանը, ինչն ակտուալ է ոչ միայն Իսպանիայի համար, որը գտնվում է մշակութային ու քաղաքակրթական աշխարհների եզրին, այլ նաև այլ եվրոպական երկրների համար: Այն պարագայում, երբ որոշ ԶԼՄ-ների ջանքերով ձևավորվում է Եվրոպայի մասին այն պատկերացումը, թե դա մահմեդական քաղաքակրթության ինտեգրալային մաս է, հետաքրքրությունն Արցախի հանդեպ նպաստում է բուն եվրոպացիների արագ մարող քրիստոնեական ինքնության հանդեպ հետաքրքրության վերածնմանը»,-ասել է Անդրեյ Արեշևը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |