Լիբանանի բանակը լրացուցիչ զորքեր է մտցրել Տրիպոլի

Լիբանանի բանակը լրացուցիչ զորքեր է մտցրել Տրիպոլի

PanARMENIAN.Net - Լիբանանի բանակը լրացուցիչ զորքեր է մտցրել Տրիպոլի: Այդ որոշումը կապված է զանգվածային անկարգությունների հետ, որոնց ընթացքում, առնվազն, 1 մարդ է զոհվել և 7-ը՝ վիրավորվել են, հայտնում է MIGnews-ը:

Լիբանանի իշխանությունները կարգադրել են քաղաքի մուտքերի մոտ հսկիչ-անցագրային կետեր բացել: Զինվորները զննում են բոլոր ավտոմեքենաներն ու ստուգում են անձը հասատատող փաստաթղթերը:

«Հեզբոլլահի» գրոհայինները Բաշար Ասադի զորքերի հետ համատեղ գրոհեցին Քուսեյր քաղաքը և հունիսի 5-ին գրավեցին ռազմավարական տեսակետից կարևոր այդ տարածքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---