Անկարան դժգոհ է Հռոմի պապից Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման համար 8 հունիսի 2013 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հիասթափություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայոց ցեղասպանության մասին հայտարարության կապակցությամբ: Ինչպես հայտնի է, Հռոմի պապը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»: Ինչպես գրում է Hürriyet Daily News-ը, թուրքական կողմը իր տեսակետն է շարադրել այս հարցի վերաբերյալ Վատիկանում Անկարայի դիվանագիտական առաքելության միջոցով»,-գրում է թերթը՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Տանն Կիլիկիո հայ կաթողիկե պատրիարքության պատվիրակությունը, կաթողիկոս Ներսես Բեդրոս XIX գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ, որը հանդիպման ժամանակ հաստատել է, որ Վատիկանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000 թվականին: Ներսես Բեդրոսը XIX-ը Ֆրանցիսկոս Պապին է նվիրել Հիսուս Քրիստոսի խաչելությունը պատկերով կտավ: Ինչպես գրում է Diario Armenia-ն, հանդիպման ժամանակ պոնտիֆիկը հաստատել է Վատիկանի տեսակետն առ այն, որ Հայոց ցեղասպանությունը եղել է XX դարի առաջին ցեղասպանությունը և նա ասել է այդ մասին դեռևս 7 տարի առաջ Բուենոս Այրեսում: 2006 թվականին կարդինալ Խոսե Բերգոլյոն կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրության ամենասարսափելի ոճրագործություն հայերի ու մարդկության դեմ»: Ըստ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրենի, կարդինալ Բերգոլյոյի հայտարարությունն առաջինն էր պոնտիֆիկատի XX դարի պատմության մեջ: Ուշագրավ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա | ՀՀ-ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը ՆԱՏՕ–ի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Ռյուտտեն Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերին 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների ԵՄ–ն լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանին ականազերծման համար Գումարը կտրամադրվի 2024-2025թթ․ համար |