Ռիչարդ Մորնինգսթար. Ջոն Քերին շատ ակտիվ է շփվում ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ![]() 8 հունիսի 2013 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հուսով է, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նա չմեկնաբանեց այն պատճառները, թե ինչու է հետաձգվել հունիսի 12-ին Զալցբուրգում կայանալիք նախագահների հանդիպումը՝ խորհուրդ տալով այդ հարցը հասցեագրել ղարաբաղյան հակամարտության կողմերին: Լրագրողների հետ զրույցում Մորնինգսթարը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շահագրգռված է ղարաբաղյան կարգավորմամբ: Նա նշել է, որ Ջոն Քերին շատ ակտիվ է շփվում ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ, գրում է «Թուրան» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |