«Բարև, Երևան»-ը ավագանու առաջին նիստի քվեարկություններին չի մասնակցել

«Բարև, Երևան»-ը ավագանու առաջին նիստի քվեարկություններին չի մասնակցել

PanARMENIAN.Net - Այսօր «Բարև, Երևան» դաշինքը մասնակցել է ավագանու առաջին նիստին, որտեղ հանդես է եկել այսօրվա քվեարկություններին չմասանակցելու վերաբերյալ հայտարարությամբ:

Ավագանու առաջին նիստին ներկայացված օրակարգի նախագիծն առանց հաստատվելու դրվել է շրջանառության մեջ, ինչն առաջացրել է դաշինքի անդամների զարմանքին:

«Ի նշան բողոքի՝ ընդդեմ Երևանի ավագանու ընտրությունների կեղծված արդյունքների և հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների իմիտացիոն ընտրությունների: Դրա վառ ապացույցն է այն, որ քվեարկության 59 մասնակիցները 4 քվեարկություններից 3-ում բացառապես քվեարկեցին կողմ, 1 քվեարկության ժամանակ եղավ ընդամենը 1 դեմ»,- ասվում է «Բարև Երևանի» տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
---