ՍԴ-ն հետաձգեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործի քննությունը![]() 11 հունիսի 2013 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական դատարանն այսօր որոշեց հետաձգել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում էր ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը: Դատարանը գործը որոշել է քննել գրավոր ընթացակարգով, պատասխանող կողմը ՀՀ Ազգային ժողովն է՝ որպես օրենսգիրքը ընդունած մարմին: Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ներկայացնում են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և փաստաբան Կարեն Մեժլումյանը: Գործով զեկուցող նշանակված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը նիստի սկզբում հայտարարեց, որ առաջարկում է գործի քննությունը հետաձգել երկու շաբաթով՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ փաստաթղթերի և միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Դատարանն անմիջապես քննարկեց առաջարկը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ չի կարծում, թե լրացուցիչ ուսումնասիրությունը բարդություն կստեղծի: Նա նշեց, որ միայն ժամկետի հետ կապված խնդիր կա, քանի որ այդ ընթացքում իրենք այլ գործի քննություն ունեն, այդ օրերին նաև նախատեսված է միջազգային ֆորում: Դատարանը, այս հանգամանքը հաշվի առնելով, որոշեց գործի քննությունը հետաձգել մինչև հուլիսի 16-ը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 16-ին, ժամը՝ 10:00-ին: Նշենք, որ ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է թեկնածուների և համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների /դաշինքների կողմից ընտրական շտաբների ձևավորմանը և դրանց վրա ցուցանակների տեղադրմանը: Իսկ ՀՀ ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ դաշինքների զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման կարգին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |