Անասունների գլխաքանակի աճի տեմպերով Հայաստանը առաջատար դիրքերում է ԱՊՀ-ում![]() 11 հունիսի 2013 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Արդեն երկրորդ տարին շարունակ Հայաստանը զգաղեցնում է առաջատար դիրքերը ԱՊՀ երկրների շարքում անասունների գլխաքանակի աճի տեմպերով, հայտարարել է ՀՀ գյուղնախարարության անասնաբուծության ու տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Ըստ նրա, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը Հայաստանում 2012թ. ավելացել է 10,3 տոկոսով՝ կազմելով 661 հազար գլուխ անասուն: Մասնավորապես 2012թ. ոչխարների ու այծերի գլխաքանակն ավելացել է 14,3 տոկոսով՝ մինչև 674,7 հազար գլուխ, խոզերինը՝ 34,2 տոկոսով, մինչև 145 հազար գլուխ, ձիերինը՝ 8,7 տոկոսով՝ մինչև 10,8 հազար գլուխ: Ըստ Հովհաննիսյանի, ավելացել են նաև մսի ու թռչնամսի իրացման ծավալները: «2012թ. այդ ցուցանիշն ավելացել է 1,9 տոկոսով և կազմել է 130,3 հազար տոննա»,-ասել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |