Թուրքիան բռնատիրական իշխանության դիմակ է կրում՝ փորձելով վերաիմաստավորել ներկան, փոխելով անցյալը![]() 11 հունիսի 2013 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) Facebook-ի իր էջում հրապարակել է Ստեֆան Պաչդիմալջի «Այլախոհությունը Թուրքիայում» բաց նամակը The New York Times-ին: «Թուրքիայում կատարվող վերջին իրադարձությունները չպետք է զարմացնեն արևմտյան դիտորդներին, որոնք շարունակում են հավատալ կեղծ ու սին այն պնդումներին, թե Թուրքիան ժողովրդավարության մոդել է համարվում այլ իսլամական երկրների համար: Ըստ իրավապաշտպան Reporters without borders կազմակերպության, այստեղ շատ ավելի հաճախ են ձերբակալում լրագրողներին կարծիքի ազատ արտահայտման համար, քան մի շարք այլ երկրներում: Այլախոհությունը մի երևույթ է, որը պետք է ճանաչեն բոլոր ժողովրդավարական երկրները: Զարմանալի է տեսնել, թե ինչպես է Թուրքիան բռնատիրական իշխանության դիմակ կրում՝ փորձելով վերաիմաստավորել ներկան, փոխելով անցյալը: Այն, ինչ կատարվում է Թաքսիմ հրապարակում, Թուրքիայի փոքրամասնությունները, մասնավորապես հայերը, տեսել են արդեն տասնամյակներ շարունակ: Ի վերջո, երկիրը փորձում է տեսնել իրական պատկերն Անկարայում»,-գրում է հեղինակը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |