Հունաստանը կորցրեց զարգացած երկրի կարգավիճակը

Հունաստանը կորցրեց զարգացած երկրի կարգավիճակը

PanARMENIAN.Net - Հունաստանը առաջին զարգացած երկիրն է, որը կկորցնի այդ կարգավիճակը: Ինչպես ասվում է վարկանիշը կազմող MSCI գործակալության մամլո հաղորդագրության մեջ, Հունաստանը կճանաչվի զարգացող շուկա:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրի տնտեսության այժմյան վիճակը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ներկայացվում են զարգացած շուկաներին, մեծ է պարտքային բեռը, դժվարություններ կան կապիտալի ներգրավման առումով: Նվազել է նաև Մարոկկոյի կարգավիճակը: Պետությունը զրկվել է իր տեղից զարգացող երկրների շարքում ու ճանաչվել է անցումային շուկա: Միաժամանակ ԱՄԷ և Քաթարը ճանաչվել են զարգացող երկրներ:

Հունաստանը զարգացած շուկա էր ճանաչվել 2001 թվականին: Այժմ, ըստ MSCI-ի, զարգացածների ցուցակում 22 երկիր կա: Եվս 22 երկիր հարամվում է զարգացող: Մյուս պետությունները համարվում են անցումային շուկաներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---