Ճապոնիան Սիրիայի բնակչությանը 10 մլրդ դոլարի չափով հումանիտար օգնություն կտրամադրի![]() 13 հունիսի 2013 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է մոտ 10 միլիարդ դոլարի չափով հումանիտար օգնություն տրամադրել Սիրիայի բնակիչներին, ովքեր տուժել են երկրում շարունակվող ռազմական գործողություններից: Այս մասին հաղորդում է NHK-ն՝ հղում անելով ճապոնական դիվանագիտական աղբյուրներին: Բացի այս հաղորդվում է, որ Տոկիոն 100 միլիարդ դոլոր էլ կահատկացնի փախստականների խնդրի լուծման համար: Չի բացառվում, որ օգնությունը տրամադրվի ցածր տոկոսով վարեկերի տեսքով, բայց այս մասին առայժմ վերջնական որոշում չի կայացվել: Ճապոնիայի մտադրությունների մասին հայտնի կդառնա Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք «մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ, որը կկայանա հունիսի 17-18-ին: Սպասվում է, որ «մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ կքննարկվի Սիրիայի հարցը, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի հարցը, ինչպես նաև համաշխարհային տնտեսական հարցեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |