Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցում տեղի է ունեցել հայկական և քրդական երաժշտության ու պոեզիայի երեկո![]() 13 հունիսի 2013 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սբ Կիրակոս հայկական եկեղեցում տեղի է ունեցել հայկական և քրդական երաժշտության ու պոեզիայի երեկո: Համերգին, որին հազարավոր մարդիկ էին մասնակցում, մասնակցել են նաև քուրդ երաժիշտներ Տարա Ջաֆը և Փարվին Ջաքարը, որոնք կատարեցին քրդական և հայկական երգեր, ինչպես նաև բանաստեղծ Ազադ Զիա Էրենը: Ինչպես գրում է The Armenian Weekly-ին, երգչուհի և երաժիշտ Տարա Ջաֆը, որը ծնունդով իրաքյան Քրդստանից է պատմել է, որ մանկության տարիներին լսել է Հայոց ցեղասպանության մասին իր հորից: Նա ավելի շատ բան հասկացավ ցեղասպանության մասին, երբ Սադդամ Հուսեյնը սկսեց ոչնչացնել քրդերին, այդ պատճառով էլ նա մեկնեց Լոնդոն: Նա նշեց, որ իր համար մեծ պատիվ է հայկական երգեր կատարել Սբ Կիրակոս եկեղեցում: «Այսօր երեկոյան մենք կհիշենք Դեր Զորում և Դերսիմում զոհվածներին»,-ասել է բանաստեղծ Ազադ Զիա Էրենը, որը կիոսվ չափ քուրդ է, կիսով չափ հայ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |