Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցելու են միկրոֆինանսա֊վորման ոլորտում

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատր֊յանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Րինա Պանդեյին,հայտնում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը փաստեցին, որ երկու երկրների միջեւ փոխհարաբերությունները բավական դրական են ընթանում, աճել է առեւտրաշրջանառությունը, համագործակ֊ցություն է ծավալվել բազմաթիվ ոլորտնե֊րում, ինչպիսիք են գյուղատնտե֊սութ֊֊յունը, բարձր տեխ֊նո֊լոգիաները, կրթական համա֊կարգը եւ այլն: Բազմաթիվ հնդկա֊կան ընկե֊րութ֊֊յուններ ակտի֊վորեն մասնակցում են երկրում իրականաց֊վող տարբեր ծրագրերին: Իսկ որպես համագործակ֊ցության նոր ոլորտ նշվեց միկրոֆինանսա֊վորման ծրագրերի իրակա֊նա֊ցումը:



Հանդիպման ընթացում քննարկվեցին նաեւ երկու երկրների տնտեսական խնդիրնե֊րին, աղքատության կրճատմանը, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական համագործակ֊ցությանն առնչվող այլ հարցեր: Նաեւ նշվեց, որ երկու կողմերն էլ պատրաստ են համա֊գործակցել տարբեր ոլորտ֊նե֊րում. իսկ համագործակցությանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր առավել մանրամաս֊նորեն կքննարկվեն մոտակա ժամանա֊կա֊հատ֊֊վածում կայանալիք հայ-հնդկական միջկա֊ռա֊֊վարական հան֊դիպ֊ման ընթացքում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---