Փորձագետ. Վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչումը համաշխարհային թրենդ է դարձել![]() 13 հունիսի 2013 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի արծարծումը հայ համայնքի բազմամյա ջանքերի տրամաբանական շարունակությունն է: Այդ մասին Analitika.at.ua-ին է հայտարարել ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիռնովը: «Վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչումը համաշխարհային թրենդ է դարձել և Ուկրաինան այստեղ բացառություն չէ: Գերագույն ռադայի կողմից նման որոշման կայացումը առաջին հերթին ուղղված է այդ սարսափելի իրադարձությունների զոհերի հիշատակը հարգելուն, ինչպես նաև հիեշցում է հանրությանը ցանկացած ազգության հանդեպ բռնության ու խտրական վերաբերմունքի անընդունելիության մասին: Կարևոր է հասկանալ նաև, որ Ուկրաինայի խորհրդարանում ընդունվելիք որոշումն ուղղված չէ որևէ երկրի կամ ժողովրդի դեմ, ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ուղղված են ապագայում նման հանցագործությունների կանխարգելմանը»,-հայտարարել է փորձագետը: Ինչպես հայտնի է, հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն ռադա ներկայացվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |