Trutube TV «60 րոպե» ծրագրում պատմել է Հայոց ցեղասպանության մասին

Trutube TV «60 րոպե» ծրագրում պատմել է Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Trutube TV «60 րոպե» ծրագրում պատմել է Հայոց ցեղասպանության մասին: Հաղորդմանը մասնակցել է ամերիկացի գրող ու պատմաբան Փիթեր Բալաքյանը, «Ակոս» թերթի սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դուստրերը: Հաղորդավարը Փիթեր Բալաքյանի հետ միասին այցելել է Դեր Զոր, որտեղ զոհվել է մոտ 1 մլն հայ, մինչ օրս տեղի բնակիչները գտնում են նրանց ոսկորները: Հաղորդման մեջ մանրամասն պատմվում է Հայոց ցեղասպանության ակունքների ու ԱՄՆ արձագանքի մասին այդ ոճրագործությանը, ցուցադրվում է, մասնավորապես հյուպատոսների ու դեսպան Մորգենթաուի դիվանագիտական նամակագրությունը:

Չեն անտեսվել նաև Բարաք Օբամայի հայտարարությունները, երբ նա սենատոր էր, իսկ հետո արդեն նախագահ: Հաղորդման մեջ խոսք է գնում նաև հայ-թուրքական արձանագրությունների, Ինջիրլիկ ռազմակայանի ու ԱՄՆ հայ համայնքի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բազմաթիվ ակցիաների մասին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---