ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2012թ.-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը. Կողմ քվեարկեց 66, դեմ՝ 36 պատգամավոր

ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2012թ.-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը. Կողմ քվեարկեց 66, դեմ՝ 36 պատգամավոր

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ գարնանային նստաշրջանի վերջին նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Փաստաթղթին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 36 և ձեռնպահ՝ 1: 2012 թվականի պետբյուջեի կատարողկանի քննարկումները ԱԺ-ում սկսվել էին մարտի 29-ից՝ մշտական հանձնաժողովների նիստերում և ավարտվեցին երեկ ԱԺ լիագումար նիստում:

Նախօրեին հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին նաև ԱԺ խմբակցությունները: «Ժառանգություն» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրեց Ռուբեն Հակոբյանը: Նա պետության զարգացման համար կարևորեց օրենքի գերակայության ապահովումը: «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ խմբակցությունը բյուջեի հաշվետվությունը հանգամանալից ուսումնասիրել է Աժ մշտական հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Նա տեղեկացրեց, որ կողմ են քվեարկելու հաշվետվությանը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրեց Լևոն Զուրաբյանը: Նա ընդգծեց, որ հաշվետվությունում տեղ գտած ծախսերը չեն ծառայել ներկայացված նպատակներին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Վահան Բաբայանը և նշեց, որ որքան պաշտոնական թվերով բարելավվում է ՀՀ տնտեսական վիճակը, նույնքան վատթարանում է ժողովրդի սոցիալական դրությունը: Նա նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված կատարողականին:

Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ Խոսրով Հարությունյանը և իշխանության առջև ծառացած խնդիրները հստակեցնելու առումով օգտակար համարեց ընդդիմության քննադատությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---