ԱԻՆ-ը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգի նվազեցման գործակալությունը համատեղ ծրագիր են իրականացնում![]() 13 հունիսի 2013 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ՀՀ-ում Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում, տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգի նվազեցման գործակալության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում ծրագրի իրականացման պատսխանատու մենեջեր Բ.Սոսնովսկին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարության հետ իրականացվող համատեղ աշխատանքների ընթացքը, ՀՀ ԱԻՆ կողմից կենսաբանական բնույթի արտակարգ դեպքերին արձագանքման իրավական հիմքերը, գործառույթները, գործողությունները, ինչպես նաև կենսաբանական դեպքերին արձագանքման ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի կարողությունների բարձրացման, անձնակազմի ուսուցման և անհրաժեշտ սաքավորումներով ապահովման հարցերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |